National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.03.2022
Պատգամավորներն անդրադարձել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին
1 / 5

Մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջարկվել է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերն անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից:

ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումն առաջարկվել է վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ քննության օբյեկտիվությունն ապահովելու նկատառումով:

Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, կեղծ ընտրական քվեաթերթիկներ, քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ պատրաստելուն կամ իրացնելուն վերաբերող հանցագործությունների քրեական գործերի նախաքննության իրականացումը եւս առաջարկվել է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am